Կարևոր իրադարձություններ

ԱԺ ընդդիմությունը հերթական անգամ քաղաքական առեւտրի գնալու հնարավորություն է ստացել. «Հրապարակ»

05 Փետրվար, 2020 09:12
ԱԺ ընդդիմությունը հերթական անգամ քաղաքական առեւտրի գնալու հնարավորություն է ստացել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նույնիսկ նախկին «ատելի» իշխանությունների ժամանակ ընդդիմությունն այսքան կաշկանդված չի եղել, ինչքան հիմա։ Թվում է, թե ոչինչ չի խանգարում խորհրդարանական ընդդիմությանը՝ կասեցնել Սահմանադրական դատարանի դեմ իշխանությունների հայտարարած պատերազմը, որի վերջին հուժկու հարձակման ականատեսը կլինենք մոտ օրերս՝ Վահագն Հովակիմյանի հայտնի նախագծերի ընդունմամբ։

Սակայն ընդդիմադիրները մի կողմից քննադատում են իշխանություններին, թե այս ինչ հակաօրինական, հակաիրավական նա­խագծեր եք բերում, մյուս կողմից հապաղում են օգտվել իրենց սահմանադրական իրավունքից եւ հայտարարել, որ վիճարկեն այդ նախագծերի սահմանադրականությունը եւ հայտարարեն, որ դրանց ընդունվելու դեպքում էլ դիմելու են ՍԴ։

Երեկ թե՛ էդմոն Մարուքյանը, թե՛ Նաիրա Զոհրաբյանը մեր լրագրողի հարցին ի պատասխան ասել են, որ ՍԴ դիմելու հարցով դեռ որոշում չունեն ու պետք է քննարկեն իրենց խմբակցություններում։

Հիշեցնենք, որ պատգամավորների 1/4–ի ձայներով կարելի է դիմել ՍԴ եւ ստանալ գերագույն դատարանի եզրակացությունը։ Ակնհայտ է, որ ԱԺ ընդդիմությունը հերթական անգամ քաղաքական առեւտրի գնալու հնարավորություն է ստացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին