Կարևոր իրադարձություններ

Սահմանաչափը գերազանցելու դեպքում պետք է ներկայացնել կանխիկ դրամական միջոցների ծագումը հաստատող փաստաթղթեր․ ՊԵԿ-ը տեղեկացնում է

05 Փետրվար, 2020 00:30
Սահմանաչափը գերազանցելու դեպքում պետք է ներկայացնել կանխիկ դրամական միջոցների ծագումը հաստատող փաստաթղթեր․ ՊԵԿ-ը տեղեկացնում է

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ փետրվարի 4-ից ուժի մեջ է մտել դրամական միջոցների ներմուծման և արտահանման վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 06.08.19թ. թիվ 130 որոշումը: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից:

Որոշման առաջին մասով սահմանվել է, որ ԵԱՏՄ մաքսային տարածք կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների միաժամանակյա ներմուծման կամ ԵԱՏՄ մաքսային տարածքից միաժամանակյա արտահանման դեպքերում, եթե ընդհանուր գումարը գերազանցում է հայտարարագրման օրվա դրությամբ գործող դրույքաչափով հաշվարկված 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը, ապա ուղևորային մաքսային հայտարարագրից բացի պետք է ներկայացնել նաև դրամական միջոցների և գործիքների ծագումը հաստատող փաստաթղթեր:

 

Լրահոս

Դիտել ավելին