Կարևոր իրադարձություններ

Գագիկ Խաչատրյանի հարազատները պատրաստակամություն են հայտել փոխհատուցել պետությանը հասցված վնասի ենթադրյալ գումարի չափը․ պաշտպան

04 Փետրվար, 2020 20:08
 Գագիկ Խաչատրյանի հարազատները պատրաստակամություն են հայտել փոխհատուցել  պետությանը հասցված վնասի ենթադրյալ գումարի չափը․ պաշտպան

Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու:

Նիստից հետո Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ մեղադրանքը մի քանի դրվագով ավելացվել է և  պետությանը հասցված վնասի չափն այժմ հասնում է մի քանի միլիարդ դրամի։

«Իմանալով նրա առողջական ծանր վիճակի մասին՝ արտերկրում բնակվող հարազատները եւ ընկերները պատրաստակամություն են հայտնել այդ ենթադրյալ վնասի գումարի չափը փոխանցել դատարանի դեպոզիտ հաշվին, միայն թե անձը հայտնվի ազատության մեջ եւ բուժում ստանա, մինչեւ օբյեկտիվ կքննվի եւ գործի ընթացքը պարզ կդառնա․․․մեղադրանքի որեւէ դրվագ չի ընդունվել, բայց հարազատները նման պատրաստակամություն են հայտել, որպեսզի պետությանը եւս մեկ անգամ հստակ լինի, որ քննությունից խուսափելու որեւէ միտում չկա»,- ասել է պաշտպանը։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը կալանավորված է 2019 թվականի օգոստոսի 30-ից: Նա մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար։ Խաչատրյանի պաշտպանները բողոքարկել են նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը երկրորդ անգամ երկարաձգելու որոշումը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին