Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել է Իդլիբում սիրիացի 76 զինվորի մահվան մասին

03 Փետրվար, 2020 23:24
Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել է Իդլիբում սիրիացի 76 զինվորի մահվան մասին

Փետրվարի 3-ի առավոտյան հայտնի դարձավ, որ թուրք-սիրիական հակամարտությունը սրվել է: Թուրքիան գնդակոծել է սիրիական զորքերը՝ Իդլիբ նահանգում իր զինվորականների վրա հարձակումից հետո: Այս մասին հայտնում է NTV-ն:

«Չեզոքացվել են ռեժիմի (Սիրիայի նախագահ Բաշար Ասադի) 76 զինյալներ»,- հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

«Մենք ձեռնարկում ենք բոլոր քայլերը՝ թուրք զինվորականների պաշտպանության համար: Մեր զինվորականների կողմից խոցված թիրախների թիվն Իդլիբում հասել է 54-ի»,-հայտարարել է Հուլուսի Աքարը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անկարան Դամասկոսին խոստացել էր վրեժ լուծել հրետակոծության հետևանքով զոհված զինվորների համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին