Կարևոր իրադարձություններ

Սլովենիայի նորանշանակ դեսպանը և ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են հայ-սլովենական հարաբերություններին առնչվող հարցեր

03 Փետրվար, 2020 23:07
Սլովենիայի նորանշանակ դեսպանը և ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են հայ-սլովենական հարաբերություններին առնչվող հարցեր

Փետրվարի 3-ին ՀՀ-ում Սլովենիայի նորանշանակ դեսպան Տոմաժ Մենցինը (նստավայրը՝ Կիև) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանին: Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ Գրիգոր Հովհաննիսյանը դեսպանին մաղթեց արդյունավետ աշխատանք և հաջողություն իր կարևոր և պատասխանատու առաքելության մեջ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Մենցինը նշեց, որ առավելագույն ջանքերը կներդնի երկու երկրների միջև հարաբերությունների խորացման և ամրապնդման, հայ-սլովենական օրակարգն առաջ մղելու նպատակով:

Զրուցակիցները քննարկեցին հայ-սլովենական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների խթանման ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները:

Կողմերն անդրադարձան նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող փոխգործակցության հեռանկարներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Ավելի վաղ ՀՀ-ում Սլովենիայի նորանշանակ դեսպանին ընդունել էր նաև ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, ում հետ քննարկվել էր երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:

 

Լրահոս

Դիտել ավելին