Կարևոր իրադարձություններ

Պեկին-Մոսկվա գնացքն առանց ուղևորների է տեղ հասել

03 Փետրվար, 2020 17:28
Պեկին-Մոսկվա գնացքն առանց ուղևորների է տեղ հասել

Չինաստանում նոր կորոնավիրուսի տարածումից հետո Ռուսաստանը դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը չինական բնակավայրերի հետ։ Պեկինից Մոսկվա մեկնող ուղևորատար գնացքն այսօր տեղ է հասել առանց ուղևորների․ բոլորին իջեցրել են ճանապարհին։

Ի սկզբանե գնացքում եղել է 136 ուղևոր, սակայն սահմանին հասնելուց հետո գնացքը կանգնեցրել են։ Ռուսաստանի սահմանապահները ստիպել են, որ ուղևորները իջնեն գնացքից։ Ռուսաստան թողել են անցնել միայն գնացքի անձնակազմին, այն էլ՝ հատուկ բժշկական ու ստուգողական միջոցառումներից հետո։

Ռուսաստանը Չինաստանի հետ երկաթուղային հաղորդագրության այս տարբերակն արգելել է կեսգիշերից սկսած։ Սակայն Ռուսաստանի սահմանը դեռ կարող են հատել այն չինացիները, որոնք Ռուսաստանում բնակության իրավունք են ստացել։ Նրանց տեղավորելու համար սահմանամերձ երկրամասերում կարանտինային գոտի են ստեղծել։

 

Լրահոս

Դիտել ավելին