Կարևոր իրադարձություններ

Աննա Հակոբյանը ապակենկարի առաջին գույնն է ներկել. նկարը կվաճառվի աճուրդով, գումարը կփոխանցվի երեխաների բուժմանը

03 Փետրվար, 2020 11:16
Աննա Հակոբյանը ապակենկարի առաջին գույնն է ներկել. նկարը կվաճառվի աճուրդով, գումարը կփոխանցվի երեխաների բուժմանը

Տերյան մշակութային կենտրոնի ստեղծած «Աստված օգնական բոլոր երեխաներին» խորագրով ապակենկարը գունազարդելու առաջին գույնը վստահվել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին:

Այս մասին իր էջում հայտնել է Աննա Հակոբյանը՝ հրապարակելով լուսանկարներ եւ գրելով.

«Ընտրել եմ դեղին գույնը՝ ի նշան արևի, ջերմության ու պայծառության։ Ապակենկարը շարունակելու են գունազարդել քաղցկեղ ունեցող մեր բալիկները և գունեղ կտավը մարտի 15-ին ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում տեղի ունեցող բարեգործական գալա ընթրիքի ժամանակ հանվելու է աճուրդի։

Ամբողջ հաույթը փոխանցվելու է «City of smile/Ժպիտների քաղաք›› հիմնադրամին` քաղցկեղ ունեցող երեխաների և դեռահասների բուժումը հոգալու համար»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին