Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլի» պատգամավորները կատարում են Կոմիտասի «Կաքավիկ»-ը (տեսանյութ)

01 Փետրվար, 2020 16:30
«Իմ քայլի» պատգամավորները կատարում են Կոմիտասի «Կաքավիկ»-ը (տեսանյութ)

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Դիլիջան կատարած արտագնա այցին հաջորդած ժամանցից:

«Խմբակցության հերթական «պառակտումը»»,- տեսանյութին կից գրել է նա:

Տեսանյութում իմքայլականները Կոմիտասի «Կաքավիկ»-ն են երգում: Պատգամավոր Արթուր Մանուկյանը կիթառ է նվագում, իսկ գործընկերները նրան ձայնակցում են:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում տարածել է տեսանյութը` դրան կից գրելով հետևյալը.

«Թե էս սորոսականներն ինչ իրավունքով են Կաքավիկ երգում …»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին