Կարևոր իրադարձություններ

Օրենքով գող «Շաքրո Մոլոդոյը» Կառլեն Ազիզբեկյանից երկու խաղատուն է խլել․ ՌԴ քննչականը լրացուցիչ ստուգում է անցկացնում

01 Փետրվար, 2020 09:20
Օրենքով գող «Շաքրո Մոլոդոյը» Կառլեն Ազիզբեկյանից երկու խաղատուն է խլել․ ՌԴ քննչականը լրացուցիչ ստուգում է անցկացնում

Ռուսաստանի քննչական կոմիտեն որոշում է կայացրել լրացուցիչ նախաքննական ստուգում անցկացնել իրավապահ մարմինների նախկին աշխատակիցների նկատմամբ, որոնց միջոցով քրեական աշխարհում Շաքրո Մոլոդոյ մականվամբ հայտնի օրենքով գող Զախարի Քալաշովը Մոսկվայում երկու խաղատուն է խլել: Այս մասին տեղեկացնում է «Ռոսբալտ»-ը:

Նշվում է, որ տուժածը՝ «Կրիստալ» և «Golden Palas» խաղային հաստատությունների նախկին համասեփականատեր Կառլեն Ազիզբեկյանը, խնդրել է ստուգել ՌԴ գլխավոր դատախազության հատուկ գործերով նախկին քննիչ Նիկոլայ Ատմոնևի հեղինակության հետ ունեցած հնարավոր կապերը, որը ներգրավված է եղել երկու խաղատների ռեյդային զավթմանը:

Ազիզբեկյանի խոսքով՝ Ատմոնևը նյութեր է պահանջել խաղատան մեկ այլ բաժնետիրոջ փաստաբան Վլադիմիր Դուխնովի անհետացման մասին, ապա գործը փակել է «հանցագործության դեպքի վերաբերյալ տվյալների բացակայության» ձևակերպումով: 10 տարի անց ՌԴ Քննչական կոմիտեն անօրինական է ճանաչել այդ որոշումը, ինչպես նաև Ազիզբեկյանի դեմ քրեական գործի հարուցումը:

 
 

Լրահոս

Դիտել ավելին