Կարևոր իրադարձություններ

Շվեդիայում հիվանդանոց է բացվել սեռական բռնությունների ենթարկված տղամարդկանց համար

16 Հոկտեմբեր, 2015 21:33
Շվեդիայում հիվանդանոց է բացվել սեռական բռնությունների ենթարկված տղամարդկանց համար

Շվեդիայի իշխանությունները բացել են, ինչպես իրենք են պնդում, աշխարհում առաջին հիվանդանոցը սեռական բռնություններից տուժած տղամարդկանց համար, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

Բուժհաստատությունը բացվել է Ստոկհոլմում՝ Լիբերալ, Քրիստոնեա-դեմոկրատական և Կենտրոնամետ կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Բուժհաստատությունը տուժած տղամարդկանց անվճար բուժօգնություն կհատկացնի։

«Մենք շատ ուրախ ենք, որ բացել ենք առաջին նման հաստատությունը՝ բռնաբարությունից տուժած կանանց համար նախատեսված հիվանդանոցի բացումից հետո։ Սա առաջինն է Շվեդիայում, և մենք կարծում ենք, որ առաջինն է նաև աշխարհում»,-ասել է Լիբերալ կուսակցության մամուլի քարտուղար Ռասմուս Յունլանդը։

 

Լրահոս

Դիտել ավելին