Կարևոր իրադարձություններ

Քաղավիացիայի կոմիտեն Միլան-Երևան չվերթի ընթացքում առաջացած խնդիրների մասին տեղեկացրել է Ryanair-ին

29 Հունվար, 2020 16:23
Քաղավիացիայի կոմիտեն Միլան-Երևան չվերթի ընթացքում առաջացած խնդիրների մասին տեղեկացրել է Ryanair-ին

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իրազեկված է Ռայանէյր ավիաընկերության հունվարի 28-ի Միլան-Երևան FR4456 չվերթի ընթացքում առաջացած խնդիրների մասին՝ կապված որոշ ուղևորների չփոխադրման հետ:

Միաժամանակ ՔԱԿ-ի կողմից վերոգրյալ խնդրի վերաբերյալ տեղեկացվել է Ռայանէյր ավիաընկերության ղեկավարությանը:

Ձեր իրավունքների մասին հստակ տեղեկություն կարող եք գտնել ԵՄ կանոնադրության փաստաթղթից՝ հատուկ ուշադրություն դարձնելով 1-9 հոդվածներին: ԵՄ կանոնադրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ կայքից https://eur-lex.europa.eu/resource.html…

Խնդիրների դեպքում կարող եք նաև դիմել “ՓԱՍԵՆՋԵՐ.ԷՅԵՄ” ՍՊԸ-ին /PASSENGER.AM/` ձեր իրավունքները պաշտպանելու համար:

Այս մասին այսօր հաղորդագրություն է տարածել ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: Հիշեցնենք, որ երեկվա Միլան-Երեւան չվերթի ընթացքում որոշ քաղաքացիներ չեն կարողացել նստել օդանավ:

Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության Միլան-Երևան FR4456 չվերթի մի քանի տասնյակ ուղևորներ չեն հասցրել նստել օդանավ, քանի որ մոտ 140 ուղեւորի սպասարկել է ընդամենը 1 check-in-ի պատուհան: Այս մասին հայտնել է Passenger.am-ի հիմնադիր Գուրգեն Ղազարյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին, որ այսօր գրեթե 2 ժամից ավելի կոմիտեն քննարկել է այս հարցը եւ համապատասխան գործիքներ մշակել՝ հետագայում խուսափելու համար նմանատիպ միջադեպերից. քննարկվել է նաեւ այս չվերթի ընթացքում տուժած քաղաքացիներին համապատասխան փոխհատուցում տրամադրելու հարցը:

 

Լրահոս

Դիտել ավելին