Կարևոր իրադարձություններ

Սիրիայում վերջին 24 ժամվա ընթացքում գրեթե 40 000 բնակիչ փախստական է դարձել

29 Հունվար, 2020 10:36
Սիրիայում վերջին 24 ժամվա ընթացքում գրեթե 40 000 բնակիչ փախստական է դարձել

Սիրիայի հյուսիսարևմտյան մասում գտնվող Իդլիբ նահանգի 40 000 բնակիչներ վերջին  24 ժամվա ընթացքում լքել են իրենց տները՝  սիրիական բանակի և ռուսական ավիացիայի հրետակոծության հետևանքով, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը: 

Տեղացի իրաապահների տեղեկությունների համաձայն`  վերջին օրերին սիրիացիները մասսայականորեն լքում են Իդլիբ նահանգի հարավային և հարավարևելյան, ինչպես նաև Հալեպ նահանգի հարավային հատվածները:

«Վերջին 24 ժամվա ընթացքում ևս 39 377 մարդիկ լքել են Սիրիայի հյուսիսարևմտյան մարտական գոտիներում գտնվող իրենց տները: Բաշար ալ-Ասադի և Ռուսաստանի օդուժի կողմից մշտական հրետակոծության և ավիահարվածների հետևանքով բնակչությունը մասսայականորեն լքում է իրենց տները»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին