Կարևոր իրադարձություններ

«Դարի գործարքով» Պաղեստինին առաջարկվում է զինաթափում, հասանելիություն Իսրայելի նավահանգիստներին

29 Հունվար, 2020 10:18
«Դարի գործարքով» Պաղեստինին առաջարկվում է զինաթափում, հասանելիություն Իսրայելի նավահանգիստներին

Պաղեստինաիսրայելական հակամարտության կարգավորմանն ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած «դարի գործարքը» նախատեսում է Պաղեստինին հասանելիության տրամադրում իսրայելական Հայֆա և Աշդոդ նավահանգիստներին։ Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում։ Բացի այդ, Պաղեստինը կարող է ստանալ որպես հանգստավայր Մեռյալ ծովի հյուսիսային ափն օգտագործելու իրավունք։

Բացի այդ, Պաղեստինը կարող է շարունակել իր գյուղատնտեսական նախագծերը Հորդանանյան հովտում, որը կվերահսկի Իսրայելը։ ԱՄՆ-ը մտադիր է նաև աջակցել Պաղեստինի տնտեսական զարգացմանը՝ 50 մլրդ դոլար տրամադրմամբ։

Համաձայն ամերիկյան կողմի առաջարկի՝ Գազայի հատվածը պետք է լիովին ապառազմականացվի, բոլոր խմբավորումները պետք է զինաթափվեն։

 

Լրահոս

Դիտել ավելին