Կարևոր իրադարձություններ

«Զինադադարից ի վեր մեր բանակը հզորացել և հզորանալու է»․ Վաղարշակ Հարությունյան

28 Հունվար, 2020 14:01
«Զինադադարից ի վեր մեր բանակը հզորացել և հզորանալու է»․ Վաղարշակ Հարությունյան

Այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ հայոց բանակի մարտունակությունը կանխում է պատերազմը եւ եթե Ադրբեջանը չի փորձում հարձակվել, դա բանակի մարտունակության շնորհիվ է

«Վերջին ժամանակահատվածում նոր զենքեր են ձեռք բերվել հակաօդային պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի, ինչը մեր բանակի մարտունակությունը բարձրացրել է»,- ընդգծեց Հարությունյանը։

Նրա պնդմամբ՝ ամենակարեւոր խնդիրն այն է, որ այսօր շփման գծում զինադադարի խախտման դեպքերը կրճատվել են: «Դա ուղղակի կապված է մեր բանակի մարտունակության հետ: Զինադադարից ի վեր մեր բանակը հզորացել եւ հզորանալու է»,-ասաց Հարությունյանը:

Դիտարկմանը, որ ընդդիմությունը թերահավատորեն է նայում նոր իշխանությունների քայլերին՝ կապված երկրի պաշտպանության հետ, նա ասաց. «Մենք հստակ տեսնում ենք, որ մեկ տարվա ընթացքում բանակի բյուջեն ավելացել է 28 տոկոսով, ձեռք են բերվել լրջագույնս զինատեսակներ, օրինակ հակաօդային պաշտպանության ՏՈՌ համակարգեր, դա հստակ թույլ չի տալիս, որպեսզի Ադրբեջանի օդուժը կարողանա գործել արդյունավետ հիմա եւ պատերազմի ընթացքում»:

Վաղարշակ Հարությունյանը վստահություն հայտնեց, որ հայոց բանակն այսօր մարտունակ է եւ շարունակում է մարտունակ լինել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին