Կարևոր իրադարձություններ

Այսօր քառօրյա պատերազմում նահատակված հերոս Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է

28 Հունվար, 2020 13:39
Այսօր քառօրյա պատերազմում նահատակված հերոս Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է

Այսօր՝ հունվարի 28-ին, ապրիլյան պատերազմում նահատակված հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է. հերոսը կդառնար 30 տարեկան։

 Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990-ի հունվարի 28-ին Երևանում: Արմենակ Ուրֆանյանը սովորել է ՀՀ ՊՆ Ռազմական ինստիտուտում։ Ուսումնառությունից հետո լեյտենանտի սպայական կոչում է ստացել։ 26 տարեկանում ստացել է կապիտանի զինվորական կոչում ու նշանակվել վաշտի հրամանատար՝ առաջին գծում։

Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իրեն հատկապես հերոսաբար է դրսևորել քառօրյա պատերազմի ժամանակ։ Պատերազմի առաջին իսկ օրերից եղել է Արցախի առաջնային գծում։ Ուրֆանյանն իր հրամանատարության ներքո գործող չորրորդ հրաձգային վաշտի անձնակազմի հետ միասին երկարատև մարտ է մղել հանկարծակի հարձակում գործած հակառակորդի հետ։ Անձնակազմին հետ ուղարկելով՝ կապիտան Ուրֆանյանը միայնակ շարունակել է մարտը՝ այդ ընթացքում խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվորներ։ Ի վերջո, ազերիների ձեռքը գերի չընկնելու նպատակով՝ իր մոտ մնացած վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցող թշնամու խումբը՝ նրանց պատճառելով զգալի մարդկային կորուստներ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին