Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացվել են 10 չինացի զբոսաշրջիկներ

28 Հունվար, 2020 13:12
Թուրքիայում կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացվել են 10 չինացի զբոսաշրջիկներ

Թուրքիայում կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացվել են 10 չինացի զբոսաշրջիկներ, իսկ Թաիլանդում վարակվել է 14 մարդ: Թաիլանդի առողջապահության նախարարության տվյալներով, 6 վարակվածներից հինգը Հուբեյ նահանգից են, իսկ վեցերորդ հիվանդը՝ Շենժենից:

«Հիվանդության ախտանիշները հայտնվել են զբոսաշրջիկներից մեկի մոտ, որպես նախազգուշացում՝ բժիշկները մեկուսացրել են նրա հետ շփված ևս 9 մարդու, ինչպես նաև ուղեվարին և ավտոբուսի վարորդին»,- հայտնել է DHA գործակալությունը:

Հիշեցնենք, որ այսօր Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 4515-ի: Զոհերի թիվը հասել է 106-ի: 
 

Լրահոս

Դիտել ավելին