Կարևոր իրադարձություններ

ՄԻՊ-ի արձագանքը մի տեսակ անկեղծ չէր

27 Հունվար, 2020 12:47
Հեղինակ՝ Արթուր Հայրապետյան
ՄԻՊ-ի արձագանքը մի տեսակ անկեղծ չէր

Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շատ լավ է, որ մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել է Իմքայլական ավագանու անդամին, բայց մի տեսակ անդրադարձը անկեղծ չէ՛։ Անկեղծ չէ, որովհետեւ երբ վարչապետի աղջկա հասցեին պարսավանք տարածողները հանգիստ չարախնդում էին, չգիտես ինչու մարդու իրավունքների պաշտպանը լուռ էր` անտարբեր։ Նույնն էլ` Աննա Հակոբյանի հասցեին լուտանք շաղ տվող, չհաշված տարաբնույթ տեսանյութերի տարածման դեպքում։
Ինձ հանկարծ չհիշեցնեք, որ հեղափոխության օրերին` ՀՀԿ-ների սեւ լենտերի, մահվան տեսարանները, որովհետեւ այն ժամանակ էլ գրել եմ ու հորդորել, որ մարդիկ ընտանիք ունեն, որ ով ուզում է լինի` բարոյականության նորմերը մարդկանց կյանքին, առողջությանը վնասակար չէ։
Գիտեմ, որ շատ դեպքերում, շատերը իրենց ցուցադրելու համար են ինչ-որ բան գրում` մեջ ընկնում, բայց լավ կլիներ, որ մարդու իրավունքների պաշտպանի համար, մարդու իրավունքները հավասար լինեն` մարդկանց մեջ ջոկողություն չդնի՛»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին