Կարևոր իրադարձություններ

Միջերկրական ծովում փրկել են ավելի քան 180 միգրանտի

27 Հունվար, 2020 12:09
Միջերկրական ծովում փրկել են ավելի քան 180 միգրանտի
Միջրկրական ծովում Ocean Viking նավն օգնության է հասել 184 միգրանտի, տեղեկացրել են «Բժիշկներ առանց սահմանների» հումանիտար կազմակերպությունից:
 
«Երեկ երեկոյան Ocean Viking-ը երկու ռետինե նավակներով փրկեց 184 մարդու՝ աղետին դիմակայող տղամարդկանց, կանանց և երեխաների։ 102 մարդ փրկվել է Լիբանանի ափերի մոտ և ևս 82-ը՝ Մալթայի ջրերում»,-ասվում է MSF-ի թվիթերյան գրառման մեջ։
 
Հուլիսի վերջին «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը SOS Mediterranee-ի հետ Միջերկրականում վերսկսեց միգրանտների որոնողափրկարարական գործողությունները՝ «ԵՄ երկրների անգործության ֆոնին»: Նշենք, որ մարդասիրական Ocean Viking նավը գործում է Նորվեգիայի դրոշի ներքո:
 

Լրահոս

Դիտել ավելին