Կարևոր իրադարձություններ

Իրաքում բախումներ են տեղի ունեցել անվտանգության ուժերի և ցուցարարների միջև, կան զոհեր

25 Հունվար, 2020 19:50
Իրաքում բախումներ են տեղի ունեցել անվտանգության ուժերի և ցուցարարների միջև, կան զոհեր

Իրաքում շարունակվում են հակակառավարական բողոքի զանգվածային ակցիաները: Դրանք այս անգամ նույնպես ուղեկցվել են անվտանգության ուժերի հետ բախումներով: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը:

Մայրաքաղաք Բաղդադում բախումներ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ անվտանգության ուժերը սկսել են հեռացնել ցուցարարների կողմից դրված արգելապատնեշները: Նրանք ցույցերը ցրելու և ճանապարհները բացելու համար կիրառել են մարտական փամփուշտներ և արցունքաբեր գազ, կան զոհեր:

Հակակառավարական ցույցերը Իրաքում սկսվել են անցած տարվա հոկտեմբերից: Ցուցարարները բողոքում են երկրում տիրող սոցիալական պայմաններից, կոռուպցիայից և գործազրկությունից:

Ցույցերի ընթացքում զոհվել է ավելի քան 450 մարդ:

 

Լրահոս

Դիտել ավելին