Կարևոր իրադարձություններ

Հայաստանը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը. Նիկոլ Փաշինյան

25 Հունվար, 2020 12:38
Հայաստանը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը. Նիկոլ Փաշինյան

«2020 թվականի բյուջեում ՊՆ-ին հատկացվել է 307 մլրդ  դրամ, որը 2018 թվականի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28 տոկոսով կամ 66 մլրդ դրամով, իսկ 2017-ի համեմատ ավել է մոտ 4.5 տոկոսով: 2018-ի մայիսից ի վեր Հայաստանը  ձեռք է բերել տեսանելի ժամակահատվածի համար աննախադեպ քանակի զենք-զինամթերք` «Սու-30 ՍՄ»  բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՕՌ-Մ2 ԿՄ» և «Օսա-ԱԿ» ՀՕՊ համալիրներ:

Զինված ուժերը համալրվել է հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով, իրականացվել են սպառազինության նմուշի փորձկարկումներ: Կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետև ձեռք բերված սպառազինությունը կա´մ 2019 թվականի արտադրության է, կա´մ ընդհանրապես չօգտագործված, այսինքն՝ գործարանային»,- թվարկելով Հայաստանի մասին 100 փաստերը` հայտարարել  է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին