Կարևոր իրադարձություններ

Փրկարարները մոտ 1 մ հեռավորության վրա նկատել են ռուսական արշավախմբին. ԱԻՆ

25 Հունվար, 2020 12:32
Փրկարարները մոտ 1 մ հեռավորության վրա նկատել են ռուսական արշավախմբին. ԱԻՆ

Նոր լուր է ստացվել Գեղարքունիքի մարզի Նշխարք համայնքից 13 կմ արևելք ընկած հատվածում գտնվող ռուսական արշավախմբից: Ժամը 11:30-ի սահմաններում փրկարարները մոտ 1 մ հեռավորության վրա նկատել են արշավախմբի անդամներին: Այսօր լուսաբացին, ժամը 05:20-ին որոնողական աշխատանքների էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարական խումբը: Որոնողական աշխատանքներին ներգրավվել է նաև հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարական խումբը, որը երեկոյան մեկնել էր Մարտունի:

Արշավախմբի անդամների հետ պարբերաբար կապ է հաստատվում. փրկարարները մոտենում են դեպի արշավախումբը:

 

Լրահոս

Դիտել ավելին