Կարևոր իրադարձություններ

Դարոն Աճեմօղլուի կոչը՝ կոռուպցիայի դեմ պայքարի դժվարին ճանապարհին

24 Հունվար, 2020 20:39
Դարոն Աճեմօղլուի կոչը՝ կոռուպցիայի դեմ պայքարի դժվարին ճանապարհին

Աշխարհահռչակ տնտեսագետ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում կոչ է արել կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի։

Տնտեսագետը կարևոր է համարել Չինաստանի օրինակը, որն, ըստ նրա, հեռու է արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականություն կոչվելուց։

Այստեղ վերահսկելի դատարանների պարագայում իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարը հռչակել են առաջնահերթություն, արդյունքում ուժերը ուղղել են քաղաքական հակառակորդների դեմ։

«Եթե որևէ ազդեցիկ առաջնորդ կամ խմբակցություն վերահսկում է պետական մարմինները և հետապնդում իր հակառակորդներին, ապա դա թուլացնում է այդ մարմինները», - նշել է Աճեմօղլուն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին