Կարևոր իրադարձություններ

Ղազախստանը դադարեցրել է նավթի արտահանումը Չինաստան

22 Հունվար, 2020 21:40
Ղազախստանը դադարեցրել է նավթի արտահանումը Չինաստան

Ղազախստանը դադարեցրել է նավթի արտահանումը Չինաստան։ Արտահանումը կարող է վերսկսվել CNPC- Актобемунайгаз ղազախաչինական համատեղ վերամշակող ընկերության ռեսուրսներից դուրս գրվող նավթի որակի խնդիրները կարգավորելուց հետո:

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի հայտարարել է Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը:

Գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ 2020-ի հունվարի 16-ին CNPC- Актобемунайгаз ընկերությունից Ղազախստանի ազգային օպերատորի գազատարներում հայտնված նավթի որակի փորձաքննության արդյունքներով քլորօրգանական միացության գերազանցված մակարդակ է հայտնաբերվել: Նույն օրն էլ կասեցվել է նավթի ընդունումը CNPC- Актобемунайгаз ընկերությունից մինչև նավթի որակի հետ կապված հարցերը կարգավորվեն:

 

Լրահոս

Դիտել ավելին