Կարևոր իրադարձություններ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոսել է գազի գնի մասին

22 Հունվար, 2020 17:49
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոսել է գազի գնի մասին

Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն ասաց, որ օրերս ՀԾԿՀ նախագահը, որը կոչված է զսպելու հանրության համար հնարավոր գնաբարձրացրումները, հայտարարեց, որ «Գազպրոմ»-ը պատրաստվում է հայտ ներկայացնել գազի գինը թանկացնելու մասին։ Բաբաջանյանը շարունակեց՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հայտարարեց, որ բանակցությունները շարունակվում են, եւ չի բացառվում, որ հայտ կարող է լինել ապրիլ ամսին։ 

«Կան պայմանավորվածություններ ու 2020-ի համար գազի գինը սահմանին չի փոփոխվելու, ինչ վերաբերում է սակագնին, այո, բազմաթիվ քննարկումներ եղել են ու կլինեն, կա պնդում «Գազպրոմ» խմբի կողմից, որ ներդրումային ծրագիր է իրականացնելու, որի նպատակն է գազն անխափան, արդյունավետ մատակարարելու համար պետք են ներդրումներ... Մենք չենք ասել, որ համաձայն ենք, ասել են՝ չենք բացառում, որ ապրիլի 1-ից հետո հայտ ներկայացվի: Երբ ներկայացվի, այդ ժամանակ մեր առարկությունները, մտահոգությունները, հավելյալ հիմնավորումները կբերենք»,- ասաց փոխվարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին