Կարևոր իրադարձություններ

Լիբանանում առաջին անգամ հայուհի նախարար է նշանակվել (լուսանկար)

22 Հունվար, 2020 16:55
Լիբանանում առաջին անգամ հայուհի նախարար է նշանակվել (լուսանկար)

Լիբանանի նոր կառավարության մեջ հայուհի է ընդգրկվել` Վարդինե Օհանյանը, որն առաջադրվել է ՀՅ Դաշնակցության կողմից։ Նա նշանակվել է Երիտասարդության եւ սպորտի հարցերով նախարար։

Լիբանանի ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ է նախարարի պաշտոնում հայուհի նշանակվում։

Մինչեւ այս նշանակումը Վարդինե Օհանյանը զբաղեցնում էր «Զվարթնոցե հատուկ կարիքների կենտրոնի» տնօրենի պաշտոնը:

Նախորդ կառավարությունում հայությանը հատկացված նախարարական պաշտոնը վստահված էր Ավո Կիտանյանին, որը զբաղեցնում էր Զբոսաշրջության նախարարի պաշտոնը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին