Կարևոր իրադարձություններ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Բեռլինի Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությանը

21 Հունվար, 2020 19:06
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Բեռլինի Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է Բեռլինի Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը, որը զուգահեռաբար տեղի էր ունենում նաև KfW բանկի Բեռլինի ներկայացուցչությունում: Բեռլինի Թումո կենտրոնի հիմնադրման ծրագիրն իրականցվում է Թումոյի և KfW գերմանական զարգացման բանկի համագործակցությամբ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում ընդգծել է, որ իր համար պատիվ է գտնվել Բեռլինի Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը: «Մենք մասնակցում ենք մի միջոցառման, որը մեզ համար իրականության մեջ բոլոր առումներով կարելի է անվանել որպես դասական միջոցառում: Ինչու, որովհետև սա նման է մեր երազանքների իրականացմանը, երբ Հայաստանը հնարավորություն ունի արտահանել միտք, գաղափար, ինչը, կարծում եմ, մեր զարգացման համար շատ կարևոր է: Հայաստանը դառնում է նորարարական գաղափարների գեներացման երկիր, որն արդեն իսկ սկսել է արտահանել իր գաղափարը այնպիսի երկրներ, ինչպիսիք են՝ Գերմանիան և Ֆրանսիան: Աշխարհը պետք է Հայաստանին ընկալի առաջին հերթին որպես մարդկային ռեսուրսներով հարուստ երկիր»,- ասել է ՀՀ փոխվարչապետը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին