Կարևոր իրադարձություններ

ՍԴ թնջուկի հանգուցալուծման հնարավոր տարբերակներից մեկը սահմանադրական փոփոխություններ են․ Արարատ Միրզոյան

18 Հունվար, 2020 20:45
ՍԴ թնջուկի հանգուցալուծման հնարավոր տարբերակներից մեկը սահմանադրական փոփոխություններ են․ Արարատ Միրզոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավոր տարբերակներից մեկը համարում է սահմանադրական փոփոխությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Միրզոյանն ասաց հունվարի 18-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

 

«Բազմիցս ասել եմ, որ ՍԴ թնջուկի հանգուցալուծման հնարավոր տարբերակներից մեկը նաև սահմանադրական փոփոխություններ են»,- ասաց Միրզոյանը:

Արարատ Միրզոյանը նշեց, որ վերջին 2-3 տարվա ընթացքում Հայաստանում անընդհատ խոսակցություններ եղել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին