Կարևոր իրադարձություններ

«Մամուլի» շենքից փրկարարները տարհանել են 50 քաղաքացու. հրդեհը մարվել է

18 Հունվար, 2020 15:05
«Մամուլի» շենքից փրկարարները տարհանել են 50 քաղաքացու. հրդեհը մարվել է

Ավելի վաղ հայտնել էինք` հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Մամուլի» շենքի առաջին հարկում: ԱԻՆ-ն ահազանգն ստացել է կեսօրին մոտ:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, այրվել են առաջին հարկում տեղակայված սենյակներից մեկի էլեկտրական մալուխները: Փրկարարները տարհանել են 50 քաղաքացու: Շենքը հոսանքազրկված է:

Հրդեհը մեկուսացվել է և մարվել: Դեպքի մասին մանրամասներ են պատմել նաև շենքում աշխատողները:

 

Լրահոս

Դիտել ավելին