Կարևոր իրադարձություններ

105 տարեկանում մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած վերջին կանադաբնակ կինը

17 Հունվար, 2020 13:20
105 տարեկանում մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած վերջին կանադաբնակ կինը

Տորոնտոյում բնակվող մի կին, որը Հայոց ցեղասպանությունը վերապրած վերջին կանադացին էր, մահացել է, երբ իր 105-ամյակը տոնելուն ընդամենը չորս ամիս էր մնացել: Եվգենիա Փափազյանը (Քոքորյան-Երգանյան) կյանքից հեռացել է 2020 թվականի հունվարի 14-ին:

Փափազյանը ծնվել է Թուրքիայում, Սամսունի Իոնիա թաղամասում 1915-ին: Նա չի ճանաչել իր ծնողներին: Նրա հորը բանակ են տարել 1915-ին, և տղամարդը այլևս չի վերադարձել, մայրն էլ մահացել է, երբ Եվգենիան նորածին էր: Նա ունեցել է մեծ ընտանիք՝ երկու քույր՝ Արուսյակը և Ազնիվը, երեք եղբայր, ինչպես նաև երեք մորաքույր և հորեղբայր, որոնց չի տեսել:

1915-ին տեղահանությունների սկզբում նրա բազմանդամ ընտանիքի անդամները հավաքվել են և ապաստան գտել լեռներում, այնուհետ իջել են ձոր, որտեղ նա ծնվել է: Տեսնելով, թե որքան թույլ է նրա մայրը՝ շատերը խորհուրդ են տվել և գրեթե ստիպել կնոջը թողնել Եվգենիային ճանապարհին՝ դժվարություններից խուսափելու համար: Մայրը չի համաձայնել:

Շնորհիվ գեղեցկության և ոսկե մազերի` փոքրիկին անվանել են Ոսկի: Եվգենիայի ծնվելուց հետո ուժասպառ մայրը մահացել է:

Մոր մահվանից հետո մայրական տատը երեք տարի շարունակ պայքարել է նրան խնամելու համար և ստիպված է եղել աղջկան մանկատուն հանձնել, երբ այլևս չի կարողացել կերակրել նրան: Այսպիսով, սկսվել է նրա ոդիսականը Հունաստանի երեք մանկատներում:

Մի հայ զույգ Փափազյանին տարել է Եգիպտոս, և նա իր պատանեկության տարիներն անցկացրել է Կահիրեում, որտեղ հանդիպել է ամուսնուն՝ Կարապետ Քոքորյանին: Նա 15 տարեկանում ամուսնացել է Կարապետի հետ:

Եվգենիա Փափազյանն ուներ հինգ երեխա, 9 թոռ, 14 ծոռ և 1 ծոռի երեխա:

 

Լրահոս

Դիտել ավելին