Կարևոր իրադարձություններ

Իկեր Կասիլյասը սրտի կաթվածից հետո կարող է դառնալ Իսպանիայի ֆեդերացիայի նախագահ

16 Հունվար, 2020 14:01
Իկեր Կասիլյասը սրտի կաթվածից հետո կարող է դառնալ Իսպանիայի ֆեդերացիայի նախագահ

Իսպանացի ֆուտբոլիստ Իկեր Կասիլյասը, կարող է դառնալ Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի նախագահ, այս մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները: Նշում են, որ Մադրիդի «Ռեալի» լեգենդար ավագն Իսպանիայի առաջնության՝ Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասի թեկնածուն է:

Տեբասը, որը վերջին շրջանում որոշակի անհամաձահնություններ է ունեցել գործող նախագահ Լուիս Ռուբիալեսի հետ, տեւական ժամանակ է՝ փորձում է հասկանալ՝ ով կարող է հարմար տարբերակ լինել: Նրան համոզել են, որ միայն Կասիլյասը կարող է այս պայքարում հաղթել Ռուբիալեսին:

Համձայն լրատվամիջոցների՝ Տեբասն ամեն կերպ փորձում է համոզել Կասիլյասին: Ընդգծվում է, որ 38-ամյա ֆուտբոլիստի համար սա հեշտ որոշում չէ, քանի որ առաջարկն ընդունելը կնշանակի վերջնականապես ավարտել ֆուտբոլային կարիերան: Հիմա նա պորտուգալական «Պորտուում» է, սակայն չի խաղում: 2019-ի մայիսին սրտի կաթված տանելուց ու վիրահատությունից հետո նա սկսել է մարզվել, բայց թեթեւ: Այս պահին կապող օղակ է թիմի ու ակումբի ղեկավարության միջեւ: Մյուս կողմից, սակայն, կարիերան ավարտելու որոշում էլ չի կայացրել:

Հավելենք, որ ընտրությունները նախատեսված են մարտ ամսի 2-րդ կեսին:

 

Լրահոս

Դիտել ավելին