Կարևոր իրադարձություններ

Ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում

14 Հունվար, 2020 22:46
Ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում

Ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում: Ըստ SHAMSHYAN.com-ի՝ այսօր,  ժամը 09։45-ի սահմանում մի քաղաքացի՝ դանակով զինված, մտել է Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի 194 հասցեում գործող «Արդինշինբանկ» ՓԲԸ-ի Տաշիրի մասնաճյուղ, մոտեցել այդ պահին աշխատակցին և դանակի սպառնալիքով վերջինից պահանջել գումար։ Այդ պահին բանկում ծառայություն կատարող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Թումանյանի պետական պահպանության վաշտի ոստիկան Արման Անտոնյանը կարողանում է օպերատիվ ու ճշգրիտ գործողություններով վնասազերծել նրան։

Ահազանգով ժամանել են ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը, որոնք բանկի մասնաճյուղից դանակավոր քաղաքացուն  բերման են ենթարկում ։ Հարուցվել է քրեական գործ ավազակային հարձակում կատարելու հատկանիշով։  Տաշիրի Շահումյան փողոցի բնակիչ, 33-ամյա Սևակ Նազարյանը ձերբակալվել է։

 

Լրահոս

Դիտել ավելին