Կարևոր իրադարձություններ

«Խուլիգանը պետք է պատասխանատվության ենթարկվի». Հովհաննես Ազոյան

14 Հունվար, 2020 21:20
Հեղինակ՝ Հովհաննես Ազոյան
«Խուլիգանը պետք է պատասխանատվության ենթարկվի». Հովհաննես Ազոյան

Հովհաննես Ազոյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Սիրելի հայրենակիցներ, այս նամակով ակնկալում եմ ձեր քաղաքացիական բարձր գիտակցությունը, քանի որ հունվարի 3-ին տեղի ունեցած դեպքը միայն ինձ չի վերաբերվում, այլ մեզ բոլորիս: Խուլիգանը՝ ով պետք է պատասխանատվության ենթարկվի, կոպիտ ձևով խախտել է հասարակական կարգը՝ իր ծայրահեղ լկտի, խուլիգանական և բոլորի համար վտանգավոր պահվածքով։ Այդպիսի դեպքեր դուք հավանաբար շատ եք հանդիպում կամ հանդիպել ձեր կյանքում։ Սա նախադեպ է, որ պետք է խստագույնս մերժվի հասարակության կողմից, որպեսզի մեր խաղաղ կյանքը ապագայում վտանգված չլինի։ Ինձ ներգրավել են որպես տուժող և Իրավունքներիս պաշտպանությունը այդ քրեական գործով վստահել եմ «AM» իրավաբանական ընկերության պրոֆեսիոնալներին, մասնավորապես՝ փաստաբան Դավիթ Հունանյանի թիմին: Վստահ եմ, որ խուլիգանը պատժվելու է։

Հ.գ Պետք է արդարադատությունը տոնի իր հաղթանակը, որ բոլորս հասկանանք, որ պաշտպանված ենք ոստիկանության և արդարադատության կողմից։

https://www.facebook.com/photo.php?fbid=2604159166365390&set=a.134245876690077&type=3&theater

 

Լրահոս

Դիտել ավելին