Կարևոր իրադարձություններ

Չորչանա գյուղի մոտակայքում օկուպացիոն ուժերը պատնեշներ են տեղադրում. Վրաստանի ՊԱԾ

14 Հունվար, 2020 14:54
Չորչանա գյուղի մոտակայքում օկուպացիոն ուժերը պատնեշներ են տեղադրում. Վրաստանի ՊԱԾ

Վրաստանի Պետական անվտանգության ծառայության տեղեկատվությամբ, Խաշուրիի մունիցիպալիտետի Չորչանա գյուղի մոտակայքում, օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածքում պատնեշների անօրինական տեղադրումներ են արել, ինչը դիտարկվում է որպես անօրինական բորդերիզացիա: Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն։

Ծառայության տեղեկատվությամբ, ընթանում են խորհրդատվություններ միջազգային գործընկերների հետ, որպեսզի կարճ ժամանակահատվածում տեղի ունենա միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմների հերթական հանդիպումը, որտեղ կդրվի անօրինական տեղադրումների հարցը:

«Այս տարածքներում օկուպացիոն ուժերի սադրիչ գործողությունները դրված են եղել ինչպես միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմների հերթական հանդիպմանը, այնպես էլ Ժնևյան բանակցություններին»,- հայտնում են ՊԱԾ-ից:

 
 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին