Կարևոր իրադարձություններ

Վրաերթի ենթարկված 7-ամյա երեխան ուղղաթիռով տեղափոխվել է ԲԿ. վիճակը ծանր է

14 Հունվար, 2020 14:35
Վրաերթի ենթարկված 7-ամյա երեխան ուղղաթիռով տեղափոխվել է ԲԿ. վիճակը ծանր է

Տավուշի մարզից վրաերթի ենթարկված 7-ամյա երեխան ուղղաթիռով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ. վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Նախօրեին Տավուշի մարզից սանիտարական ուղղաթիռով Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել վրաերթի հետեւանքով տւժած 7-ամյա երեխա:

Տղայի մոտ կան համակցված վնասվածքներ, գանգուղեղային վնասվածքներ, գանգի թաղի եւ հիմի կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ: Երեխան վիրահատվել է, վիճակը գնահատվում է ծանր: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն»։

 

Լրահոս

Դիտել ավելին