«Կոմսոմոլսկայա պրավդա» ամսագրին տված հարցազրույցում Գլխավոր օպերատիվ տեսչության ղեկավար, Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրեյ Կարտապոլովը չէր բացառել Սիրիայում ռուսական բազայի ստեղծման հնարավորությունը՝ օդային, ծովային, ցամաքային բաղադրիչներով:
Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը զերծ էր մնացել հայտարարության մեկնաբանումից՝ նշելով. «Ռազմական տեսանկյունից հիմնավոր լինելը պետք է ճշտել ՌԴ ՊՆ-ում կամ Գլխավոր շտաբում»:
ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի ղեկավարի առաջին տեղակալ Նիկոլայ Բոգդանովսկին քիչ անց հերքել է ներկա պահին Սիրիայում ռուսական ռազմաբազա ստեղծելու տեղեկությունը. «Այսօրվա դրությամբ նման բան չի պլանավորվում, բայց ամեն ինչ հնարավոր է»: