Կարևոր իրադարձություններ

Մանրամասներ՝ «Ալրաղացի Լյովիկի» քրեական գործով. ԱԱԾ-ն համագործակցություն է առաջարկե՞լ. «Ժողովուրդ»

14 Հունվար, 2020 08:07
Մանրամասներ՝ «Ալրաղացի Լյովիկի» քրեական գործով. ԱԱԾ-ն համագործակցություն է առաջարկե՞լ. «Ժողովուրդ»

««Ալրաղացի Լյովիկ» մականունով ԱԺ հայտնի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին առնչվող քրեական գործով «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել: 

Մասնավորապես, պարզել ենք, որ նախաքննական մարմինը քրեական գործով դատապարտյալներին առա­ջարկել է օգնել իրենց, անհրաժեշտ ցուցմունքներ տալ՝ խոստանալով այդ դեպքում մեղմ պատժի արժանացնել: 

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է փաստաբան Վաղարշակ Գևորգյանի հետ, որը ոչ միայն այս քրեական գործով անցնող Հայկ Մելքոնյանի պաշտպանն է, այլ նաև Արմեն Նիկողոսյանի շահերի պաշտպանը: 

Ըստ Վաղարշակ Գևորգյանի՝ ԱԱԾ-ի կողմից առաջարկ է եղել գործով մեղադրյալ Հայկ Մելքոնյանին: «Առաջարկություն է եղել՝ եթե որևէ տեղեկություն ունես Լևոն Սարգսյանի հետ կապված, ապա այդ տեղեկությունը հայտնիր, համագործակցիր մեզ հետ, մենք էլ, բնակա­նաբար, փոխադարձաբար կնպաստենք, Ձեր պայմանական վաղաժամկետ ազատարձակման խնդիրը կարգավորվի: Այսինքն՝ Ձեր պատժի հետագա կրումը կմեղմացվի: 

Այսինքն՝առաջարկություն է եղել համագործակցելու, նա էլ ասել է, որ տեղեկություն չունի: Պետք է նշել, որ նախաքննական մար­մինը պարզաբանել է՝ օրենքով նախատեսված կարգով համագործակցությունը կարող է ստանալ նպաստավոր աջակցություն»»-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին