Կարևոր իրադարձություններ

«Չափդ մի անցիր». Քիմ Քարդաշյանի քրոջ գրառումը սոցցանցում բարկացրել է թուրքերին

14 Հունվար, 2020 00:35
«Չափդ մի անցիր». Քիմ Քարդաշյանի քրոջ գրառումը սոցցանցում բարկացրել է թուրքերին

Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քուրթնի Քարդաշյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է հայկական ավանդական քաղցրավենիքներից մեկը հանդիսացող փախլավայի լուսանկար և կատարել հետևյալ գրառումը. «Տնական հայկական փախլավա»։

Այս գրառումը խիստ զայրացրել է թուրք օգտատերերին։ Նրանք տարբեր մեկնաբանություններ են գրել լուսանկարի տակ։ Ահա մեկնաբանություններից մի քանիսը.

«Փախլավան մեր կարմիր գիծն է. Չափդ մի անցիր»

«Փախլավան մերն է, մերն է մնալու» 

«Փախլավան թուրքերինն է, չափդ ճանաչիր» և այլն։

 

 

Աղբյուր`     Ermenihaber.am

 

Լրահոս

Դիտել ավելին