Կարևոր իրադարձություններ

2019 թվականի պետբյուջեի հիմքում դրված է եղել 6.7 տրիլիոն համախառն ներքին արդյունքի ցուցանիշ. Անանյան

13 Հունվար, 2020 11:45
2019 թվականի պետբյուջեի հիմքում դրված է եղել 6.7 տրիլիոն համախառն ներքին արդյունքի ցուցանիշ. Անանյան

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել՝ ամփոփելով 2019 թվականի տարեկան արդյունքները՝ ներկայացնելով պետական բյուջեի հարկային եկամուտների կատարողականի վերաբերյալ հաշվետվություն:

«2019 թվականի պետական բյուջեի հիմքում դրված է եղել 6.7 տրիլիոն համախառն ներքին արդյունքի ցուցանիշ, որի 20.75 տոկոսը ծրագրավորվել է որպես հարկային եկամուտներ: Սա նշանակում է, որ մենք 2019 թվականի ընթացքում գեներացնելու ենք շուրջ 6.7 տրիլիոն համախառն ներքին արդյունք, որի 20.75 տոկոսը հարկերի տեսքով վերաբաշխվելու է հասարակության մեջ: Այսինքն՝ հարկեր ենք վճարելու, դրա միջոցով սոցիալական ծրագրեր են իրականացվելու, երկրի պաշտպանությունն է իրականացվելու և այլն»,-ասաց Անանյանը:

Նա նշեց, որ երբ մեկնարկեց 2019 թվականը, արձանագրվեց տնտեսության աճ, հարկերի հավաքագրման տեմպեր, հարկ վճարողների կողմից դրսևորված որոշակի վարքագիծ:

 

Լրահոս

Դիտել ավելին