Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    524
    532

  • RUB

    7,41
    7,81

Կարևոր իրադարձություններ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

11 Հունվար, 2020 10:20
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին՝ ժամը 08:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար:

Սիսիան-Գորիս և Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Ստեփանավան, Վանաձոր, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա գյուղում տեղում է ձյուն:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին