Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477,5
    481

  • EUR

    527,5
    535,5

  • RUB

    7,68
    7,88

Կարևոր իրադարձություններ

Իսակովի պողոտայում վրաերթի են ենթարկվել 2 կանայք, նրանցից մեկը մահացել է

11 Հունվար, 2020 10:04
Իսակովի պողոտայում վրաերթի են ենթարկվել 2 կանայք, նրանցից մեկը մահացել է

Հունվարի 11-ին` ժամը 00:26-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, քաղաքացին վրաերթի է ենթարկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Lada 112» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հարություն Հ.) բախվել է կայանած սանմաքրման աշխատանքներ իրականացնող «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենային՝ վրաերթի ենթարկելով աշխատակից Ասյա Ս.-ին (ծնված 1954 թ.) և մոտ 50 տարեկան կնոջ, ով տեղում մահացել է:

Փրկարարներն Ասյա Ս.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել «Lada 112» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Ասյա Ս.-ն հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին