Կարևոր իրադարձություններ

Բողոքի ակցիա Դատախազության առջև. տուժած մայրերը պահանջում են կալանավորել Ռազմիկ Աբրահամյանին

10 Հունվար, 2020 12:04
Բողոքի ակցիա Դատախազության առջև. տուժած մայրերը պահանջում են կալանավորել Ռազմիկ Աբրահամյանին

ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև բողոքի ակցիա է: Երեխաների ապօրինի որդեգրման գործերով տուժած մայրերը պահանջում են անհապաղ կալանավորել «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին։ Ակցիա իրականացնողներից մի քանիսը գնացել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպման:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, մերժել է Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Քննչական ծառայության միջնորդությունը։ Դեկտեմբերի 30-ին Դատախազությունը բողոքարկել է այդ որոշումը:

 

Լրահոս

Դիտել ավելին