Կարևոր իրադարձություններ

ՆԱՏՕ-ն Սեւ ծովը համարում է իր համար ռազմավարական առումով կարեւոր տարածաշրջան եւ մտադիր է ուժգնացնել իր ներկայությունը տարածաշրջանում

09 Հունվար, 2020 21:14
ՆԱՏՕ-ն Սեւ ծովը համարում է իր համար ռազմավարական առումով կարեւոր տարածաշրջան եւ մտադիր է ուժգնացնել իր ներկայությունը տարածաշրջանում

ՆԱՏՕ-ն Սեւ ծովը համարում է իր համար ռազմավարական առումով կարեւոր տարածաշրջան եւ մտադիր է ուժգնացնել իր ներկայությունը տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Սեւ ծովը ՆԱՏՕ-ի համար ռազմավարական նշանակություն ունի: Դաշինքը մտադիր է շարունակել այդ տարածաշրջանում իր ներկայության ուժգնացումը: ՆԱՏՕ-ի 3 երկրներ Սեւ ծովի ափամերձ պետություններ են՝ Թուրքիան, Բուլղարիան եւ Ռումինիան, եւս երկու երկիր՝ Վրաստանն ու Ուկրաինան, ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկերներ են»,- ասել է նա:

Այդ կապակցությամբ Ստոլտենբերգը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն անցած տարի նպաստել է Ուկրաինայում ծովային ռազմական ակադեմիայի բացմանը, ինչպես նաեւ խոստացել զորավարժություններ անցկացնել գործընկեր պետությունների հետ:  

 

Լրահոս

Դիտել ավելին