Կարևոր իրադարձություններ

Արցախում ոստիկանը գտել եւ վերադարձրել է ժամկետային զինծառայողի կորցրած դրամապանակը

09 Հունվար, 2020 19:35
Հեղինակ՝ Արցախի Հանրապետության ոստիկանություն
Արցախում ոստիկանը գտել եւ վերադարձրել է ժամկետային զինծառայողի կորցրած դրամապանակը

Տոնական օրերին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի պարեկապահակետային գումարտակի ծառայող, ոստիկանության ենթասպա Վահան Խաչատրյանը ծառայության ընթացքում դրամապանակ էր գտել:

«Ոստիկանության կողմից իրականացված ճշտումների արդյունքում պարզվել է, որ դրամապանակի տերը պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, ՀՀ Կոտայքի մարզի բնակիչ, Ազատ Հովհաննիսյանն է, ում Վահան Խաչատրյանն այսօր վերադարձրեց դրամապանակը:

Արցախի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի կողմից ոստիկանության ենթասպա Վահան Խաչատրյանն արժանացել է գովասանքի եւ շնորհակալական խոսքերի»,- ասված է Արցախի Հանրապետության ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին