Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ը համարում է, որ նոր ավանների ստեղծման Իսրայելի ծրագրերը հակասում են միջազգային իրավունքին

09 Հունվար, 2020 18:41
ԵՄ-ը համարում է, որ նոր ավանների ստեղծման Իսրայելի ծրագրերը հակասում են միջազգային իրավունքին

Եվրամիությունը կարծում է, որ պաղեստինյան տարածքներում նոր ավանների ստեղծման Իսրայելի ծրագրերը հակասում են միջազգային իրավունքին եւ լուրջ խոչընդոտ են «երկու պետություն երկու ժողովրդի համար» սկզբունքի հիման վրա մերձավորարեւելյան հակամարտության կարգավորման ճանապարհին։ Այս մասին ասվում է հինգաշբթի եվրոպական արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցչի տարածած հայտարարությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Հունվարի 5-ին եւ 6-ին Իսրայելի իշխանությունները հաստատել են մոտ 2 հազար տուն կառուցելու մտադրությունը Հորդանան գետի Արեւմտյան ափի անլեգալ ավաններում։ Եվրամիությունն ընդգծում է իր հստակ դիրքորոշումը, որ բոլոր ավանները զավթված տարածքներում անհամատեղելի են միջազգային նորմերի հետ եւ մեծ խոչընդոտ են երկու պետությունների հիման վրա հակամարտության լուծման, արդար եւ երկարաժամկետ ու համընդգրկուն խաղաղության հասնելու ճանապարհին։ Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը լիովին կատարել միջազգային նորմերն ու դադարեցնել զավթված կամ վիճելի տարածքներում ավանների ստեղծմանն ուղղված գործունեությունը»,- ասվում է հայտարարությունում։

2016 թվականին ՄԱԿ Անվտանգության խորհուրդը ընդունեց 2334 բանաձեւը՝ պահանջելով անհապաղ դադարեցնել իսրայելական բնակեցման գործունեությունը զավթված պաղեստինյան տարածքներում։ Իսրայելը հենց այն ժամանակ հայտարարեց, որ չի կատարելու այդ փաստաթղթի պահանջները։

 

Լրահոս

Դիտել ավելին