Կարևոր իրադարձություններ

Վրաստանի քաղաքացին դասալքության համար 29 տարի հետախուզվելուց հետո հայտնաբերվել է Բագրատաշենում

09 Հունվար, 2020 18:27
Վրաստանի քաղաքացին դասալքության համար 29 տարի հետախուզվելուց հետո հայտնաբերվել է Բագրատաշենում

Հունվարի 8-ին, ժամը 15.00-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի Գեորգի Շ.-ն, որը 1991 թ. հուլիսի 11-ից հետախուզվում էր Վրաստանի ՆԳՆ կողմից՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի (Դասալքությունը) մեղադրանքով:

Ոստիկանությունից  հայտնում են, որ հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Խափանման միջոցը՝ կալանք:

 

 

Լրահոս

Դիտել ավելին