Կարևոր իրադարձություններ

Նոր մանրամասներ «Երեխաների ապօրինի որդեգրման գործ»-ի վերաբերյալ

09 Հունվար, 2020 17:23
Հեղինակ՝ Գոռ Աբրահամյան
Նոր մանրամասներ «Երեխաների ապօրինի որդեգրման գործ»-ի վերաբերյալ

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր  ֆեյսբուքյան էջի գրառմամբ անդրադարձել է «Երեխաների ապօրինի ոդեգրման» քրեական գործի նախաքննության ընթացքին:

Ըստ  Աբրահամյանի, նշված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված հինգ անձանցից երեքի մասով կայացված խափանման միջոցների կիրառման վերաբերյալ Ընդհանուր իրավասության դատարանի որոշումներն արդեն իսկ բողոքարկվել են ՀՀ վերաքննիչ դատարան:

Գոռ Աբրահամյանի հավաստմամբ` դատախազական պատշաճ և հետևողական հսկողության ներքո քննությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցները՝ հանցավոր բոլոր դրսևորումները, ինչպես նաև դրանց սխեմաներում ընդգրկված անձանց բացահայտելու ուղղությամբ:

Մանրամասները՝ օգտատիրոջ ֆեյսբուքյան գրառման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին