Կարևոր իրադարձություններ

Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով 20 մարդ է մահացել

09 Հունվար, 2020 13:21
Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով 20 մարդ է մահացել

Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել, ևս 24-ը վիրավորվել են: Այդ մասին հայտնում է Al Jazeera-ն:

Ինչպես նշվում է, ավտոբուսը շարժվել է Թեհրան-Գոմբեդե-Կավուս (Թեհրանից 500 կմ հյուսիս-արևելք) երթուղով:

Նախնական տվյալներով՝ ավտոբուսը շրջվել է արգելակների հետ կապված խնդիրների պատճառով:

Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 

Լրահոս

Դիտել ավելին