Կարևոր իրադարձություններ

Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում

08 Հունվար, 2020 19:45
Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում

Այսօր՝ հունվարի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Սևան-Շորժա-Ճամբարակ ավտոճանապարհի 18 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 2107 մակնիշի և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 6 մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 2-ը՝ Ճամբարակի, 4-ը՝ Սևանի բժշկական կենտրոններ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այդ թվում՝ Սևան քաղաքի մի խումբ երիտասարդներ, որոնք հենց իրենք են առաջինը անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել, մինչև կժամանեին բժիշկները։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Մինչ դեպքի վայրում աշխատում էր ՃՈ ավագ հետաքննիչը, Ճամբարակի բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչութան Սևանի քննչական բաժին։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ։

 Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների իմքնությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին