Կարևոր իրադարձություններ

Ի՞նչն է դարձել Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման պատճառ

08 Հունվար, 2020 10:37
Ի՞նչն է դարձել Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման պատճառ

Շարժիչի բռնկումը դարձել է այսօր Թեհրանում ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի կործանման պատճառ։ Այս մասին IRNA գործակալությանը հայտնել է Իմամ Խոմեյնիի անվան օդանավականի պաշտոնական ներկայացուցիչը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ինքնաթիռը պատկանել է «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին» և չվերթ իրականացրել դեպի Կիև։ Ինքնաթիռը կործանվել է թռիչքից անմիջապես հետո։ Ողջ մնացած մարդկանց գտնելու շանս չկա, հայտնում է Իրանի ԱԻՆ-ը։ Ինքնաթիռում գտնվել է 180 մարդ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին