Կարևոր իրադարձություններ

Ամերիկացի զինվորականները հրաժարվել են ռմբակոծել իրանական մշակութային օբյեկտները

07 Հունվար, 2020 11:00
Ամերիկացի զինվորականները հրաժարվել են ռմբակոծել իրանական մշակութային օբյեկտները

«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, Պենտագոնի ղեկավար Մայք Էսփերը հայտարարել է, որ չի ռմբակոծելու իրանական մշակութային օբյեկտները:

Ավելի վաղ Washington Post-ը, մեջբերելով նույն Էսփերի խոսքերը, գրել էր, թե վերջինս հաստատել է, որ ռազմական բախման դեպքում ԱՄՆ-ը պատրաստ է հարվածել իրանական մշակութային ժառանգության օբյեկտներին:

Ամերիկացի պաշտոնյայի խոսքերով, ռազմական բախման դեպքում ԱՄՆ-ը հետևելու է զինված հակամարտությունների օրնենքներին:

Ավելի վաղ իրանական մշակութային օբյեկտներին հարվածելու պատրաստակամության մասին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

 

Լրահոս

Դիտել ավելին